«Առավոտը» ներկայացնում է նորընտիր խորհրդարանի տարածքային (վարկանիշային) թեկնածուներին՝ կենսագրական հիմնական տվյալներով: Նշենք, նոր կառավարության ձեւավորումից հետո ԱԺ կազմը համալրվելու է:
«ԵԼՔ» դաշինք
Արարատ Միրզոյան-
ծնվել է 1979թ.-ին: Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի։ Աշխատել է որպես «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, քաղաքական եւ ռազմավարական պլանավորման փորձագետ, գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, արխիվագետ՝ Հայաստանի ազգային արխիվում։ Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ նրա վերլուծությունները հրապարակվել են հայաստանյան եւ արտասահմանյան մամուլում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
Գեւորգ Գորգիսյան–
ծնվել է 1986 թ.-ին: 2015թ.-ից աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ-դեպարտամենտի ղեկավար։ 2013-2014թթ. ակտիվորեն ներգրավված է քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին: Աջակցել է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Մանե Թանդիլյան–
ծնվել է 1978թ: 2009թ.-ից ֆինանսական տնօրենի տեղակալ է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ 2013 թ. կենսաթոշակային բարեփոխումների դեմ ձեւավորված «Դեմ! եմ» շարժման հիմնադիր-անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նիկոլ Փաշինյան-
ծնվել է 1975թ.-ին: 2012 թ.-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 -2013 թթ. եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ 2013 թ.-ին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մեկ որդի։
ՀՅԴ
Անդրանիկ Կարապետյան-
ծնվել է 1983թ.-ին, «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենն է:
Ռոմիկ Մանուկյան-
ծնվել է 1961թ.-ին: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ է: 2000-2003 թթ. եղել է Շիրակի մարզպետի տեղակալ, իսկ 2003-2007թթ.՝ Շիրակի մարզպետ։
Սուրեն Մանուկյան-
ծնվել է 1985թ-ին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն է, Իջեւանի նախկին փոխքաղաքապետը:
ՀՀԿ
Ալիկ Սարգսյան-
ծնվել է 1957թ.-ին: ՀՀ ոստիկանության նախկին պետն է, Արարատի նախկին մարզպետը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ 2011թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ։
Անդրանիկ Հարությունյան-
ծնվել է 1977թ.-ին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ տնօրենն է:
Աշոտ Արսենյան-
ծնվել է 1960թ.-ին: 1993թ.` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, 1996թ.` Ջերմուկի քաղաքապետ: 1999թ. եւ 2002թ. վերընտրվել է Ջերմուկի քաղաքապետ, 1999թ.` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Արայիկ Գրիգորյան-
ծնվել է 1963թ.-ին: Նախկին ՀՅԴ-ական:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Արայիկ Հովհաննիսյան-
ծնվել է 1964թ.-ին: 1996թ., 1999թ., 2002թ. եւ 2005թ. չորս անգամ անընդմեջ ընտրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: 2008թ. սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Արկադի Համբարձումյան-
ծնվել է 1971թ.-ին: 1997 թվականից՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ.-ը՝ ՕԵԿ խմբակցության անդամ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Արման Գալուստի Սահակյան-
ծնվել է 1974 թ.-ին: 2004-2006 թթ. Երեւանի քաղաքապետի տեղակալ: 2007-2011 թթ.ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2011 թ.-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Ամուսնացած է: Ունի երեք երեխա:
Արման Սոսի Սահակյան-
ծնվել է 1978թ.: 2001-2012թթ. եղել է «Սովռանո» ՍՊԸ նախագահ, 2006-2012թթ.՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ նախագահ: 2008-2012թթ. եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ: 2009թ. հիմնել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն: 2010 թ.-ից Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է: 2012թ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: 2010թ. ճանաչվել է «Գյումրու տարվա մարդ»: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Արտակ Սարգսյան-
ծնվել է 1973թ.-ին: 1997թ. հիմնադրել է «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: 1997-2012թթ. եղել է հոլդինգի նախագահ: 2011-2012թթ. եղել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2004-2007թթ.` ԱԺ պատգամավոր: 2012թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից:
2008թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Գրիգոր Ավալյան –
ծնվել է 1958թ.-ին: «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության ֆինանսական տնօրենն է:
Կարեն Բոթոյան-
ծնվել է 1983թ.: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (ՊՆ):
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կարեն Կարապետյան-
գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է։ 1995-1999 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք)։ 1999-2003 թթ., 2003-2007 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, իսկ 2008 -2011թթ.-ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Կորյուն Նահապետյան-
ծնվել է 1971թ.-ին: 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2011 թվականից` նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս: 2009թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից: Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հակոբ Բեգլարյան-
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, Գագիկ Բեգլարյանի եղբայրը: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Հարություն Կարապողոսյան-
ծնվել է 1955թ.-ին: Նախկին ԲՀԿ-ական է, ըստ ԿԸՀ ներկայացված ՀՀԿ թեկնածուների ցուցակի՝ չի աշխատում:
Միհրան Պողոսյան կամ «Քեթրինի Միհրան»-
ծնվել է 1976թ.-ին: Արդարադատության գեներալ-մայոր է: 1997թ. հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: ԴԱՀԿ նախկին պետն է: Հրաժարական է տվել օֆշորային սկանդալի արդյունքում:
Մուրադ Մուրադյան-
ծնվել է 1957թ.-ին, տնտեսագետ է: 2000-2001թթ.` ՀՀ բնապահպանության նախարար: 2004-2012թթ.` «Արկամար» ՍՊԸ տնօրեն: 1999-2000թթ.` ԱԺ պատգամավոր: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նաիրի Սահակյան-
ծնվել է 1969թ.-ին: «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է: 2007թ. հիմնել է «Հայդուկ» ազգային հասարակական կազմակերպությունը: Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու տղա եւ մեկ թոռ:
Նահապետ Գեւորգյան–
ծնվել է 1957թ.-ին: Ճարտարագետ-տեխնոլոգ: 1999-2003թթ., 2003-2007թթ. եղել է ԱԺ պատգամավոր: Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Ռաֆիկ Գրիգորյան-
ծնվել է 1958թ.-ին: 1999-2003թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ, 2003 թվականից` ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, 2007 թվականից` Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ: 2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր, իսկ 2007թ.-ին պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից: Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Ռոբերտ Սարգսյան-
ծնվել է 1972թ.-ին: Պահեստազորի կապիտան: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է: 2012թ. դեկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: ՀՀԿ խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Սամվել Ալեքսանյան-
ծնվել է 1968թ.-ին: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր: 2007թ. մայիսի 12-ին պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի հինգ երեխա:
Սամվել Սանամյան-
Ներքին գործերի նախարարությունում եղել է գումարտակի հրամանատար, Ազգային անվտանգության ծառայությունում, ֆինանսների նախարարությունում՝ վարչության պետ։ Երկար տարիներ ղեկավարել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունը։ Այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, մաքսային ծառայության գեներալ-մայոր։
Սեդրակ (Սեյրան) Սարոյան-
ծնվել է 1967թ.-ին: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վահե Հակոբյան –
ծնվել է 1971թ.-ին: ՀՀ Սյունիքի մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ: 2014-2016թթ. եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Վահրամ Բաղդասարյան-
ծնվել է 1961թ.-ին: Տնտեսագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու: 1995-1999թթ., 1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր: 2003-2007թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից: 2011 թվականից ՀՀԿ անդամ է: 2012թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից: 2016թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Չորս գրքի եւ հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Ֆելիքս Ցոլակյան-
ծնվել է 1952թ-ին: 1999-2003 թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: 2013 թ. մարտի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ: Պաշտոնավարել է մինչեւ 2016 թ.: Նույն տարում ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
«Ծառուկյան» դաշինք
Արայիկ Աղաբաբյան-
ծնվել է 1962թ.-ին: 2008-2012թթ.` Արմավիրի մարզպետի տեղակալ: 1988թ.-ից Ղարաբաղյան շարժման մասնակից է, աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման եւ նյութատեխնիկական ապահովման գործընթացին: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար պարգեւատրվել է ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի հատուկ պատվոգրով: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Արգամ Աբրահամյան-
Արտաշատի քաղաքապետն է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Ծառուկյանի փեսան:
Արթուր Մամոյան-
ծնվել է 1971թ.-ին: «Երեւանի Տորք Անգեղ ՄՄԿ» ՀՈԱԿ տնօրենն է:
Դավիթ Մանուկյան-
Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, Գագիկ Ծառուկյանի փեսան:
Խաչիկ Մանուկյան–
նախկին հանրապետական, գործարար, «Մաքս գրուպի» սեփականատեր:
Հարություն Ղարագյոզյան-
ծնվել է 1959թ.-ին: 1995-1999թթ., 1999-2003թթ., 2003-2007թթ., 2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հրանտ Մադաթյան-
ծնվել է 1964թ.-ին: 1993-1995թթ.` ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004թթ.` «Սեւան-Մոթել» ՊՓԲԸ-ի տնօրեն, 2004-2007թթ.` «Սեւան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի հինգ երեխա:
Մելիք Մանուկյան-
ծնվել է 1955թ.-ին: Տնտեսագիտության թեկնածու: ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության ու առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր: Նախկին ՕԵԿ-ական: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի հինգ երեխա:
Մերուժան Սիմոնյան –
ծնվել է 1963թ.-ին: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ: 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նապոլեոն Ազիզյան-
ծնվել է 1946թ.-ին: 1976-1982թթ. եղել է Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի արտադրամասի վարիչ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ, 1982-1983թթ.՝ «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն, 1983- 1985թթ.՝ Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի փոխտնօրեն, 1997-1999թթ.՝ «Ֆլան» ՍՊԸ տնօրեն: 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Վահան Կարապետյան-
ծնվել է 1966թ.-ին: 1994-1997թթ. աշխատել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության գումարտակում, եղել է ծառայության պետ: 1997-2000թթ.` ՊՆ գնդի հրամանատարի տեղակալ: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Վանիկ Ասատրյան-
Սպիտակի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական: 2009-2011 թթ. եղել է Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը: 2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ: Ամուսնացած է, ունի չորս զավակ։ 2002 թվականից ՀՀԿ անդամ է:
Վարդան Ղուկասյան-
Գյումրու նախկին քաղաքապետ: Ծնվել է 1961թ.-ին: 1988թ. մասնակցել է արցախյան ազատագրական շարժմանը, աջակցել ազատամարտիկներին: 2002 թ. պարգեւատրվել է ՀՀ Օլիմպիական կոմիտեի «Ոսկե պսակով»: 2004 թ. նրան շնորհվել է «Բնական եւ հասարակական գիտությունների հայաստանյան բաժանմունքի պրոֆեսորի» պատվավոր կոչում: Պարգեւատրվել է ՌԴ «Հայաստանում երկրաշարժի 15-ամյակի» հուշամեդալով: 2006թ. պարգեւատրվել է «Նանսենի» անվան հուշամեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ անկախության տոնի 15-ամյակի առթիվ եւ Գյումրի քաղաքի զարգացման գործում ունեցած վաստակի համար՝ «Հակոբ Մեղապարտ» մեդալով։ Սեփական միջոցներով վերականգնել է Գյումրիի «Սուրբ Նշան» եկեղեցին:
«Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության» գրքի հեղինակ է: Ամուսնացած է, ունի հինգ երեխա:
Վարդեւան Գրիգորյան–
1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1996-1998 թթ.՝ Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի վարիչ։ 1998-1999 թթ.՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ։ 1999 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: 2002 թ. հուլիսի 3-ին նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվել են՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Տիգրան Ստեփանյան –
ծնվել է 1961թ.-ին: 1993-1997թթ. ղեկավարել է նավթամթերքների ներկրմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերություն: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն: 2007թ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
15,04.2017