«Թուրքիայի քաղաքականության մեջ ՀՀ-ի առնչությամբ նոր երեւույթների սպասել պետք չէ, քանի որ Թուրքիան այլ խնդիր ունի՝ Սիրիայում եւ Իրաքում ամեն ինչ անել, որ քրդերն ինքնավարության չհասնեն: Դա արտաքին քաղաքականության ամենակարեւոր նպատակն է»,-«Արմենպրեսում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում ՀՀ-ի հետ հարաբերություններում հնարավոր զարգացումներին, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա համոզմամբ՝ իմաստ չունի սպասել, որ ներքին ու արտաքին խնդիրներ ունեցող Թուրքիան նոր քայլերի կգնա ՀՀ-ի հետ հարաբերություններում. «Թուրքիայի քաղաքական վերնախավն ընդհանուր մոտեցում ունի ՀՀ-ի հետ հարաբերություններում: ՀՀ-ն տնտեսական առումով իրենց համար առաջնային նշանակություն չունի»:
Խոսելով տեղեկության մասին, որ Թուրքիան Իրանի եւ ՀՀ-ի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ է կատարում, փորձագետն ասաց. «Չեմ կարծում, որ հիմա դա ռազմավարական նշանակություն ունի: Հետագայի համար՝ չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ