Ապրիլի 15-ին պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի մարզիկները մասնակցեցին Մարտական կարատեի բաց առաջնությանը` ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ։ Մրցաշարը նվիրված էր 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի 102- րդ տարելիցին, որը ընթացավ լարված պայքարով։
Մեր մարզիկները պատրաստվել էին բավականին լավ և ցուցաբերեցին բարձր արդյունքներ։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցան գեղեցիկ և դիտարժան մենամարտեր Հայաստանի տարբեր ֆեդերացիաների և ակումբների մարզիկների միջև։
Կարդացեք նաև
Հավելենք նաև, որ մարզիկների մեծամասնությունը նորեկներ էին և շատ ոգևորված, որ առաջին անգամ ռինգ էին բարձրանում և առաջին անգամ ճաշակում էին հաղթանակի բերկրանքը։ Դա նշանակում է, որ օր օրի զարգանում են K1(Kickbox, Muay Thai) մարզաձևերը և երեխաները դեռ փոքր տարիքից արդեն գիտակցում են թե ինչ է հաղթանակը և թե ինչ է թիմային աշխատանքը։
Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին և ցանկանում նորանոր հաղթանակներ։
Մրցաշարը կազմակերպել էր Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Խաչատրյանը:
Կ1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյան