Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում հանրաքվեից հետո ոչ մեծաթիվ ցույցեր են տեղի ունեցել

Ապրիլ 17,2017 10:47

Ստամբուլի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ, որով ներկա նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք պատուհաններից աղմկել են, հարվածել թավաներին:

Նման ակցիաներ նկատվել են քաղաքի առնվազն 4 թաղամասերում: Ոչ մեծ թվով ցուցարարներ նաև փողոց են դուրս եկել:

Հիշեցնենք, Թուրքիայում քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել բնակչության 51.35, իսկ դեմ՝ 48.65 տոկոսը:

Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Ստամբուլը, ըստ նախնական տվյալների, դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

Կիրակի տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Թուրքիան կառավարման խորհրդարանական կարգից անցում կկատարի նախագահականի: Էրդողանի համախոհներն ասում են, որ դա կօգնի մոդեռնիզացնել երկիրը, մինչդեռ ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ դրանով միայն կաճի ավտորիտարիզմը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930