Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում շախմատի GRENKE Chess Classic գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր սեւ խաղաքարերով հանդիպեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Համառ պայքարի ավարտին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:
Լեւոն Արոնյանը երկու տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է մեկ միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ