Ստամբուլի Թաքսիմ հրապարակը սահմանադրական հանրաքվեից հետո փակել են՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, Թուրքիայում այսօր անցկացվել է սահմանադրական հանրաքվե: Քվեաթերթիկների 97 տոկոսի մշակման արդյունքում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.7 տոկոսը:
Երկրի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է քվեարկության արդյունքները հաշվարկելիս շահարկումներ կատարելու մեջ:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրն անցում կկատարի կառավարման նախագահական կարգի, նախագահը կնշանակի փոխնախագահին, նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ վարչապետի պաշտոնը կլուծարվի:
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն արդեն հեռախոսով շնորհավորել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ ընտրությունների դրական արդյունքների կապակցությամբ:
Էրդողանը զանգահարել է նաև ազգայնական Ազգային շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բեհչելիին, որն աջակցում էր սահմանադրական բարեփոխումներին: Ըստ նախագահի աշխատակազմի աղբյուրի՝ Էրդողանը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են, և հույս է հայտնել, որ դրանք օգուտ կբերեն երկրին և ժողովրդին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ