Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կարող է Թուրքիան կառավարել մինչև 2029թ.. Թուրքիայում «այո» են ասում սահմանադրական բարեփոխումներին

Ապրիլ 16,2017 21:08

Նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչության մեծ մասը  սահմանադրական հանրաքվեում քվեարկել է նախագահի լիազորությունների ընդլայնման և երկրի կառավարման կարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու օգտին, գրում է Meduza.io-ն:

Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում բարեփոխմանը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների 52 տոկոսը, դեմ՝ 47,6 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 80 տոկոսը:

Հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պատկանում է երկրի գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ նա կարող է երկիրը կառավարել մինչև 2029թ-ը: 2019թ. տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները, նախագահի լիազորությունների ժամկետը սահմանվում է 5 տարով, մեկ մարդն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնել անընդմեջ երկու ժամկետից ոչ ավել: Էրդողանի կառավարման ժամկետը օրենսդրության փոփոխությամբ զրոյացվում է:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Թուրքիայում լուծարվում է վարչապետի պաշտոնը: Նախագահն իրավունք է ստանում նշանակել նախարարներին և Սահմանադրական դատարանի գրեթե բոլոր դատավորներին, ցրել խորհրդարանը և սահմանել արտակարգ դրություն:

Թուրքիայում Էրդողանն իշխանությունն իր ձեռքում է պահում 2003թ-ից, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: 2014թ-ից նա երկրի նախագահն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930