Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական բարեփոխումներին միտված ընտրությունները որակել է շատ կարևոր ու պատմական քայլ երկրի կյանքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը եւ ավելացնում, որ երկրի նախագահը այս բարեփոխումների մասին այսպես է արտահայտվել. «Երկրում խորհրդարանական իշխանության ձևերի բազում բարեփոխումներ և քվեարկություններ են եղել, սակայն այս մեկն առանձնանում է իր կամային դրսևորմամբ: Հուսով եմ այս անգամ ժողովուրդը կքվեարկի երկրի արագ զարգացման և առաջընթացի օգտին»:
Դեվլեթ Բախչելին, որը ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության նախագահն է, ևս համարում է, որ սա իր տեսակով եզակի ընտրություններ են, որոնք մեծապես կազդեն երկրի առաջընթացի և զարգացման վրա։ Եվ ավելացնում է, որ չնայած իշխող կուսակցության հետ իրենց բազում տարաձայնություններին՝ իր կուսակցությունը ևս կողմ է սահմանադրական բարեփոխումներին:
Այս բարեփոխումները միտված են խորհրդարանական կարգերը նախագահականով փոխելու: Ընդ որում նախագահը դառնում է ոչ միայն երկրի ղեկավարը, այլ նաև կառավարության ղեկավար: Այսինքն` վարչապետի գործառույթներն անցնում են երկրի նախագահին: Նախագահը նաև լիազորություններ է ստանում փոխնախագահ, նախարարներ, դատավորներ և դատախազներ նշանակելու: Ինչպես նաև անմիջական վերահսկման տակ պահելու խորհրդարանը:
Խորհրդարանականների թիվը 550-ից դառնում է 600: Պատգամավոր առաջադրվող թեկնածուի թույլատրվող տարիքը՝ 25 էր, իսկ այս բարեփոխումներից, հետո պատգամավոր կարող են առաջադրվել 18 տարեկանից: Սահմանադրական ու նախագահական լիազորությունների ժամկետը 5 տարի է, սակայն նախագահը կարող է վերընտրվել նաև երկրորդ անգամ: Այսօր՝ այս բարեփոխումների հաստատման պարագայում նախագահի և նոր կառավարության ընտրություններ կկայանան 2019 թվականի նոյեմբերի 3-ին։
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ