Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բացի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանից, Լիլիթ Մկրտչյանից, Մարիա Գեւորգյանից եւ Լիլիթ Գալոյանից հանդես են գալիս եւս չորս հայուհիներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Նիդերլանդները եւ Ուկրաինան:
Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) հինգ տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ ընթանում է 50-րդ տեղում: Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուխանովան, Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը եւ Նիդերլանդներից Աննա-Մայա Ղազարյանը 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 78-րդ, 86-րդ եւ 97-րդ հորիզոնականները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ