Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթները Թբիլիսիում անցկացված Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում:
Հայաստանը ներկայացված էր ութ բռնցքամարտիկով, որոնցից հինգը մտել էին եզրափակիչ: Վճռորոշ մենամարտերը հաղթանակով ավարտեցին եւ պատվո պատվանդանի ամենավերին աստիճան բարձրացան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը: Գասպար Բաբախանյանը՝ 49 կգ քաշային կարգ եւ Հենրիկ Սարգսյանը՝ 91 կգ, արժանացան արծաթի, իսկ մինչ այդ, Հրայր Շահվերդյանը (60 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69) բավարարվել էին բրոնզով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ