Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնության հրաշքը փորձում են սարքել քյաբաբնոց». բողոքի ակցիա ՝ ի պաշտպանություն Գոշ լճի

Ապրիլ 15,2017 17:52

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամները ապրիլի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության շենքի դիմաց  անցկացրել են բողոքի ակցիա ՝ օրերս Գոշ լճի տարածքում կատարված անօրինական գործողությունների դեմ։ «Բնությունը մենք ենք», «Քըշշ Գոշից», «Մի բռնաբարեք Գոշը», «Հեռու Գոշից» պաստառներով  արշավասերներ  ահազանգ են բարձրացրել՝ պահանջելով պատկան մարմինների ուշադրությունը խնդրին։

«Բնության հրաշքը փորձում են սարքել քյաբաբնոց։ Մենք ուզում ենք պայքարել ապօրինի գործողությունների դեմ։ Տեսագրություններից արդեն պարզ է, որ  լճի ավազանը բավականաչափ դատարկվել է, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Մենք դեռ տեղյակ չենք ,թե մասնավոր ընկերությունը ինչ է նախատեսում կառուցել, սակայն   ամեն կերպ պայքարելու ենք Գոշ լճի պահպանության համար։ Ամեն ինչ փորձելու ենք անել օրինքի սահմաններում, պատրաստ ենք  դիմել նույնիսկ դատարան»,- հայտարարել է նախաձեռության անդամ Հայկ Մարկոսյանը։

Նշենք, որ խախտվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը, մասնավորապես  հոդված 16-ի առաջին կետով սահմանվում է ՝  Ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն։ Այնուհետև նշված է՝ թրթուռավոր տեխնիկայի տարածքում կիրառման արգելքի մասին։

Բացի դրանից,  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և  փորձաքննության մասին օրենքի խախտում նույպես կա։ Չկա ՇՄԱԳ փորձաքննության փաստաթուղթ, քանի այն չի իրականացվել։

Այս և այլ մտահոգող հարցեր, բարձրաձայնվեցին նաև Ամերիկյան համալսարնում այսօր՝ ապրիլի 15-ին, կազմակերպված Էկոտուրիզմի զարգացմանը միտված միջոցառման շրջանակում։

«Հեռու գոշից» նախաձեռնության անդամները պաստառներով և վանկարկումներով պատկան մարմինների ուշադրությունը գրավեցին։ Արդյունքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց առանձին քննարկել խնդիրը։  Քննարկման ընթացքում մասնակիցները նախարարին ներկայացրեցին իրենց մտահոգող հարցերը՝ կապված ազգային պարկի նշված տարածքի անվտանգության հետ։

«Մենք՝ արշավականներս, ավանդույթ ունենք ամեն տարի է հոկտեմբեր ամսին բարձրանում ենք Գոշ լիճ, եթե հարկ է լինում մաքրում ենք տարածքը՝ մաքուր միջավայրը ապահովելու համար։ Այդ պատճառով, մեզ համար ցավոտ է տեսնել, թե ինչ են անում լճի հետ։ Մենք չեն ուզում կորցնել ևս մի բնության հրաշք։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը՝ խնդրի առնչությամբ»,-հավելեց Մարոսյանը։

Ի պատասխան վեր հանված հարցերի՝ Արծվիկ Մինասյանը մասնավորապես նշեց.«Կազմակերպության կողմից թրթուրավոր  տեխնիկա է կիրառվել՝ լճի տարածքը մաքրելու հիմնավորմամբ, որի աշխատանքն այժմ կասեցված է։ Մենք նշանակել ենք ծառայողական քննություն։ Չի իրականցվել փորձաքննություն, որից պարզ կլինի, թե որքանով կարող է խաթարվել էկոհամակարգը։ Ծառայողական փորձաքննության արդյունքներն ունենալուց հետո կարելի է եզրակացություն անել  հասցված վնասների վերաբերյալ»։

Տեղեկացնենք, որ նախարարի և նախաձեռնության անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել քննարկումը։ Ապրիլի 22-ին , ժամը՝ 10։30-ին,  ՀՀ բնապահպանության նախարարությունում կկայանա հերթական քննարկումը։

Հարգանքով՝ «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամներ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930