Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը, որից դժգոհ են նաիրիտցիները, մերժել է իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը

Ապրիլ 15,2017 16:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների գործով հերթական նիստում վերջիններիս շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը դատավոր Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ հայցվոր-նաիրիտցիները կասկածում են դատավորի անաչառության վրա:

Այսօր Տիգրան Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ միջնորդությունը մերժվել է, գործը շարունակելու է քննել Նաիրա Հովսեփյանը: Նաեւ նշեց, որ հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 1-ին:

Ապրիլի 27-ին ժամը 16:00-ին էլ նաիրիտցիների երկրորդ խմբի գործի քննությունն է. հայցվորները «Նաիրիտ» գործարանի  3 նախկին աշխատակիցներ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930