Aravot.am-ն այսօր ԿԸՀ-ում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի միջեւ նախընտրական քարոզչության եթերաժամանակը բաշխելու նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձեց ճշտել, թե արդյոք «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի աղմկահարույց ձայնագրությունում ընտրական իրավունքի խախտումների փաստեր կա՞ն: Մուկուչյանն ասաց, որ երեկ մեկնաբանել է, ավելացնելու ոչինչ չունի ու հեռացավ:
Մեզ հետ զրույցում նիստի մասնակիցներից «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը նկատեց. «Ձայնագրությունը վկայում է, որ ճնշել են ընտրողի ազատ կամարտահայտությունը: Դա հակասում է ընտրական օրենսգրքին»:
Խաժակյանը կարծում է, որ օրինապահ մարմինները պետք է գնահատական տան ձայնագրությունում հնչող սպառնալիքներին, դրանից հետո միայն պարզ կլինի՝ ՀՀԿ-ից պատգամավոր ընտրված գործարար Արտակ Սարգսյանի հանդեպ քրեական հետապնդո՞ւմ կսկսվի, թե նրան կզրկեն պատգամավորական մանդատից:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ