Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Գլադկովա. «Օծանելիքի բոլոր բույրերն էլ գեղեցիկ են, միայն պետք է ճիշտ համադրվեն»

Ապրիլ 15,2017 14:59

Ապրիլի 15-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում աշխարահռչակ հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան խոսեց պարֆյումի ճիշտ օգտագործման կանոնների և գաղտնիքների մասին, անդրադարձավ բույրերի փիլիսոփայությանը:

«Օծանելիքն այն թաքնված զարդն է, որն ամենագեղեցիկն է զարդարում մարդուն», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժաննա Գլադկովան:

Նշեց նաև, որ այն պետք է ցանել մարմնի այն հատվածներին, որոնք ավելի մոտ են մարդու քթին:

«Այն թյուր կարծիքը թե ֆերոմեն հորմոն պարունակող օծանելիքները ձգում են հակառակ սեռին՝ միանգամայն սխալ է»,-նշեց Ժաննա Գլադկովան:

Հավելեց նաև, որ յուրաքանչյուր մաշկ ունի իրեն հատուկ բույրը:

«Ի վերջո բույր ընտրելիս լսեք ձեր սրտին»,-իր խոսքն ավարտեց Ժաննա Գլադկովան:

Այս հանդիպումը Հայաստանում կազմակերպել էր «Ciel  Parfum» ընկերությունը:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930