Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ առաքելական եկեղեցու` արգելվում է Զատկին գերեզման այցելել». Տեր Շմավոն Ղևոնդյան

Ապրիլ 15,2017 14:34

Ապրիլի 15-ին՝ Ֆորում մամուլի ակումբում, ավագ շաբաթվա և Քրիստոսի հրաշափառ հարության տոնի մասին խոսեցին հոգևոր հովիվ Տեր Շմավոն Ղևոնդյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

«Զատիկը ողջ քրիստոնյա աշխարհի հավատամքն է: Հարության հույսով և հավատքով է քրիստոնյան քրիստոնյա: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ Աստված զոհեց իր միածին որդուն՝ մեր մեղքերը մաքրելու համար: Այս օրը չարի խափանման և բարու հաղթանակի օր է»,- այսպիսի շքեղ բառերով նկարագրեց Զատիկը Տեր Շմավոն Ղևոնդյանը:

«Վերջին հարյուրամյակում Զատիկը շատ վայրէջքներ է ունեցել: Մարդիկ այս հիանալի տոնը շուքով չէին նշում Խորհրդային միության արգելքների պատճառով: Հիմա տարեցտարի Հարության տոնը վերելք է ապրում՝ ամրապնդելով մեր ժողովրդի հավատքը: Ոչ միայն Զատիկը, այլև ողջ Պահքի շրջանը և ավագ շաբաթը համարվում են տարվա այն հատվածը, որ մարդ պետք է ինքնամաքրվի»,-նշեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Տեր Շմավոն Ղևոնդյանն էլ ավելացրեց, որ Պահքը ոչ միայն այն է, երբ կենդանական սնունդ չեն ուտում, այլ այն երբ փորձում են վերջ դնել վատ սովորություններին՝ հետագայում դրանք ոչ մի դեպքում չկրկնելով:

Հավկիթի կարմիր գույնը Հիսուսի թափած արյանն գույնից զատ՝ բարեբերության խորհրդանիշ որակեց ազգագրագետը, իսկ Տեր Շմավոնն էլ վերջում ավելացրեց.

«Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա»:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930