Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:
Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ Երևանի քաղաքապետարանը մասնակիցներին ապահովել է համապատասխան գործիքներով ու պարագաներով: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի:

RA Mayor of Yerevan Taron Margaryan took part in tree planting ceremony in Red Hill of Yerevan, Armenia
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն