Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիան շռայլորեն ակադեմիկոսի տիտղոսներ է շնորհել տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչները: Օրինակ, ի թիվս այլոց, այդ ակադեմիայի ակադեմիկոսներ են ՀՀԿ եւ ՕԵԿ անդամներ, ինչպես Հեղինե Բիշարյանը, Արթուր Բաղդասարյանը, Վարդան Ղուկասյանը, Ալիկ Սարգսյանը, Ռոբերտ Նազարյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտին Սարգսյանը:
Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսներ են նաեւ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ալտահար եւ դիրիժոր Յուրի Բաշմետը, խմբավար Տիգրան Հեքեքյանը, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ի տարբերություն նրանց, Հայկ Բաբուխանյանը Մշակութային ժառանգության Միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի դիպլոմ ունի, Գագիկ Ծառուկյանը Կրթության Միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտոր է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` raimag.ru-ից: