Դավթաշեն համայնքը միակը չէ, որտեղ բարբարոսաբար բարդիներ են հատվել: Աջափնյակ համայնքում գրեթե նույն պատկերն է, ընդ որում, ինչպես նշում են տարածքի բնակիչները, ծառերը հատվել են որոշ ժամանակ առաջ, բայց հիմա, երբ հարակից ծառերը արդեն ծաղկել են, աչք է զարնում այն, որ բարդիներն այս տարի էլ չեն ծաղկի:
Մազմանյան փողոցի մի հատվածում, որը հարում է նախկին ավտոսերվիսի շենքին (սերվիսի խաչմերուկ), տեսախցիկը երեք տասնյակից ավելի կտրած ծառեր ֆիքսեց: Ո՞վ է պատասխանատու այս վանդալիզմի համար: Բնակիչները նշեցին, որ ըստ շրջանառվող լուրերի` նախկին ավտոսերվիսի հսկա տարածքը ինչ-որ մեկը գնել է և պատրաստվում են այդտեղ տեղափոխել «Փեթակը»: Նրանք ենթադրեցին, որ գուցե դա է պատճառը, որ ծառերը այդպես այլանդակվել են ու հենց շենքի երկայնքով, որպեսզի հետագայում, երբ այդ շենքը սկսեն օգտագործել, այն տեսանելի լինի փողոցից:
Կարդացեք նաև
Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում