Լրահոս
Օրվա լրահոսը

«10000-ը դեռ ոչինչ, բայց Փարիզը լուրջ գայթակղություն է». ՀԺ

Ապրիլ 15,2017 11:59

Ամբողջ աշխարհում սկանդալների հիմնական աղբյուրը հանդիսանում է շոու-բիզնեսը։ Մեզ մոտ սկանդալների ավելի մեծ պաշար ապահովում է շոու-քաղաքականությունը։ Աստիճանաբար «դռան շորի տակից» դուրս են գալիս փաստաթղթեր ու ձայնագրություններ, եւ ցրվում է միֆը ՀՀԿ-ի կազմակերպած անթերի ընտրությունների մասին։ «Արաբկիրում ունես ընկեր, ընչի՞ չես բերում իրա ձայնը»,- հարցնում է գործատուն։ Ու աշխատակիցները ինքնամոռաց ծափահարում են 14 ձայն բերած Անուշ Ադամյանին։

Հետընտրական ղողանջներ

ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Մկրտչյանին լրագրողները հարցնում են, թե ինչ նպատակ են հետապնդում «քչախոս», ավելի ճիշտ «չխոսկան» պատգամավորները, երբ ամեն ինչ անում են կրկին պառլամենտում հայտնվելու համար։ Եվ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարում է, որ «չպետք է մոռանալ, որ պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնի մոտ ճառելը չէ, այլ տեղերում հենց ընտրողի հետ տարված աշխատանքը»։ «Չափ ու սահման»-ի տաղավարում հնչում է այդ աշխատանքի բնութագիրը. «Սամվել Ալեքսանյանը հենց այդպես էլ տարվա մեջ 365 օր աշխատում է ընտրողի հետ՝ լավաշի միջոցով»։ Բայց «լավաշի միջոցովը» միայն տարբերակներից մեկն է։ Այլ տարբերակներ էլ կան՝ ստիպելը, սպառնալը, մատ թափ տալը, վախեցնելը, խաբելը։ Տեղում, ամեն առանձին ընտրողի հետ։

Շաբաթներ առաջ նախընտրական օրերին Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանը այս պատճառները հարգելի չէր համարում՝ «Մի՛ խաբվիր, մի՛ վախեցիր, մի՛ ծախվիր» որպես տարբերակ առաջարկում էր նա։ Իսկ Փարիզ գնալու տարբերա՞կը։ Դրանից է՞լ հրաժարվեն անուշադամյանները։ Շատ լուրջ զոհաբերություն ենք պահանջում։ 10000-ը դեռ ոչինչ, բայց Փարիզը լուրջ գայթակղություն է, այդ գնով կարելի է մի քիչ էլ սեփական երեխաների ապագայից ու հայրենիքի ճակատագրից զիջել։ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում։ Բազում այլ հիմնարկներում կայացած նմանօրինակ հանդիպումներից ձայնագրություններ չկան, կամ դրանք հասանելի չեն լայն հանրությանը։

Ռուզան Ազիզյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930