ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շուտով կդառնա Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տնօրեն: Aravot.am-ը լուրը ճշտեց հենց ակադեմիայից: Այնտեղից հաստատեցին. «Տիկին Հեղինեն մինչեւ մայիսի 18-ը Ազգային ժողովի պատգամավոր է, դրանից հետո կնշանակվի»:
Մեր զանգերին Հեղինե Բիշարյանը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կայքում զետեղված տեղեկատվության Հեղինե Բիշարյանը ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Նա նաեւ մանկավարժական գիտությունների թեկնածու է, անգամ Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղի) իսկական անդամ եւ ակադեմիկոս: Ի դեպ, 2005թ.մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա. Բակունցի անվան մեդալի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև