«Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Նախ` քաղաքապետարանը աշխատավայրի համար այս տարվա բյուջեով նախատեսել է տրամադրել 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը տրվելու է որպես պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ:
Դե, հասկանալի է` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում էլ նա գլխավորելու է կուսակցության ցուցակը: Ու դժվար չէ ենթարդել` այդ հավելավճարները քաղաքապետարանը կտա ՀՀԿ-ին մեծ ձայն բերած իր աշխատակիցներին:
Բացի այդ՝ տեղեկացանք, որ այս տարվա գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսել է գնել 24 կգ շոկոլադ` կիլոգրամը 6500 դրամով, սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ, տուփը` 2500 դրամով եւ այսպես շարունակ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում