Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապե՞տ ենք ընտրում, թե՞ ավագանի. «Ազգ»

Ապրիլ 15,2017 10:25

Շատերին ծանոթ ժամանակակից քաղաքների գլխավոր խնդիրները, որոնցից ամենագլխավորը ենթակառույցների խելամիտ լուծման հարցն է` ճանապարհներ, տրանսպորտ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, կոյուղի, ջրահեռացում, աղբահանություն, լուսավորություն և այլն: Առավել` զարգացման հեռանկարների, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ պաշտպանվածության, էկոլոգիական վիճակի առողջացման, կրթական համակարգի, առողջապահության, անվտանգության, հասարակական շենք-շինությունների, հանգստի գոտիների, զբոսաշրջության զարգացման եւ բազմաթիվ ու բազմապիսի հարցերի մի ողջ համալիր, որը Երեւանի պարագայում մի ողջ կառավարության գործառույթներ է ենթադրում, որտեղ պակասում է պաշտպանությունը, որոշ չափով էլ արտաքին հարաբերությունները:

Արդ, խնդրում եմ այս խորապատկերի վրա զետեղել այն երեք թեկնածուներին, որոնք հավակնում են առաջիկա մայիսի 14-ին զբաղեցնել կամ վերստին զբաղեցնել քաղաքապետի աթոռը, ստանձնել ծանրագույն այդ բեռը. Զարուհի Փոստանջյանն իր դեռեւս չհասունացած ծիրաններով, Նիկոլ Փաշինյանն իր կարմիր գծերով եւ Տարոն Մարգարյանն իր… բարի դեմքով: Անշուշտ, Հայաստանում բազմաթիվ կլինեն մարդիկ, ովքեր համաձայն կլինեին զբաղեցնել ոչ միայն Երեւանի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, անգամ Մ. Նահանգների նախագահի աթոռները: Հայերիս` «ամեն բան գիտեմ»ությունը, «ամեն բան կարամ»ությունը չունի սահմաններ: Սակայն, ինչպես ասել է մեր ամենահավակնոտ դասականը` լրջանալու պահն է: Իսկ Երեւանը շնչահեղձ է լինում:

Ու ոչ ոք թող չասի, բայց ես իմ թիմով կամ իմ կուսակցությամբ եմ գալիս, իմ ավագանիով, իմ հայտնի ու սիրված մտավորականներով, որոնք օգնելու են ինձ: Դա նման կլինի անմահանուն Հակոբ Պարոնյանիՙ «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունուն վերագրած պատասխանին. «Ճիշդ է, ես հայերէն լաւ չեմ գիտեր, բայց իմ ընթերցողներս ու աշխատակիցներս լաւ գիտեն»:

Երեւանցիները քաղաքապետ են ուզում ընտրել եւ ոչ թե ավագանի: Իսկ ո՞ւր է նա:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930