Կրծքագեղձի ուռուցքի (բարորակ¤ բուժման համար կան բավականին միջոցներ: Դրանք կարելի է բժշկի հսկողությամբ կիրառել՝ ըստ օրգանիզմի առանձնահատկության:
Վերցնել 50 գրամ նեխուրի արմատ, ավելացնել 25 գրամ ծեծած եւ աղացած կտավատի հումք, մեղրով շաղախել եւ դնել կրծքագեղձի բորբոքային ուռուցքներին:
Ոսպն աղալ, վրան ավելացնել ցորենի ալյուր, մեղրով շաղախել եւ ավելացնել ձիթապտղի յուղ, լավ խառնել եւ քսել կրծքագեղձի ուռուցքին:
Ցորենի ալյուրին ավելացնել բակլայի ալյուր, գինով շաղախել եւ քսել կրծքագեղձի բորբոքային ուռուցքներին (մաստիտ¤:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
14,04.2017