Ռիգայում այսօր ընթացավ շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրը:
Հայաստանի չորս մասնակիցներից Լիլիթ Մկրտչյանն (նկարում) ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ են տարել, Էլինա Դանիելյանը բաժանել է միավորը եւ միայն Լիլիթ Գալոյանն է անհաջողության մատնվել:
Հինգերորդ տուրից առաջ մեր շախմատիստուհիները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ.
- Էլինա Դանիելյան՝ 3,0 միավոր
- Մարիա Գեւորգյան՝ 2,5
- Լիլիթ Մկրտչյան՝ 2,0
- Լիլիթ Գալոյան՝ 1,5
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի