Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային երկխոսություն Երևանում. (Ֆոտոշարք)

Ապրիլ 14,2017 23:01

Ապրիլի 14-ից հունիսի 4-ը ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ ցուցահանդեսները» շարքից «Մշակութային երկխոսության ՀԲԸՄ տոնակատարություն» ցուցահանդեսը:

«Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որ վերջին 6 տարիների ընթացքում իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ: Այս ծրագրում  ներառված են սփյուռքում հայ արվեստագետների կյանքին ու արվեստին հարգանքի տուրք մատուցող մի շարք լուսանկարչական դիմանկարներ:

Լուսանկարչուհին իր լուսանկարների միջոցով փորձում է հանրությանը փոխանցել այն վերաբերմունքը, որն ինքը ստացել է արտերկրում, երբ լուսանկարել է օտարերկրացիների:

Տաթևն իր լուսանկարներում ընդգրկել է տարեց մարդկանց և, եթե ուշադրություն դարձնենք կնկատենք, որ լուսանկարների մեծամասնության մեջ արտահայտված լույս կա: Լուսանկարչուհին դա բացատրեց այսպես. «Լուսանկարների մեջ հայ տարեց մարդիկ են, ովքեր գտնվում են ամենաբարձր տարիքում, որ արդեն կարծես լույսը մարում է, բայց նկարներիս մեջ փորձում եմ լույսը ավելի ակտիվ ու պայծառ զգալ և դրանով շատերի կյանքը փորձում եմ երկարացնել»:

Ցուցահանդեսի պատվավոր հյուրերից էին Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, որի լուսանկարը նույնպես ընդգրկված էր ցուցահանդեսում: Տաթևի լուսանկարներում ընդգրկված են շատ ականավոր արվեստագետների դիմանկարներ ովքեր, ցավոք, այլևս մեզ հետ չեն:

Լինա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930