Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից». Վազգեն Մանուկյան

Ապրիլ 14,2017 22:22

-Պարոն Մանուկյան, դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո 30 դպրոցների տնօրեններ դատական հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և դրամական փոխհատուցում տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Մի բանում համոզված եմ` դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Նոր Սահմանադրության համաձայն դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի շատ պաշտոնյաներ կուսակցական չպետք է լինեն: Կարծում եմ` արժե նաև օրենք ընդունել, ըստ որի սահմանափակվի դպրոցի տնօրենների, ուսուցիչների կուսակցական լինելու իրավունքը: Բացի դա, պետք է քննարկել, թե պայմանները հնարավորություն տալի՞ս են, որպեսզի ընտրությունները չկատարվեն դպրոցների շենքերում: Եթե կա հնարավորություն, պետք է այդ գործընթացը կրթական հաստատությունների շենքերից հանել և միայն ծայրահեղ դեպքերում թողնել, երբ տվյալ տարածքում շենքային այլ հնարավորություններ ուղղակի չկան:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «vazgenmanukyan.am» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930