Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արտակ Դավթյանը, ով մինչ այս Հայաստանի Ազգային ժողովում ղեկավարում էր ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Razm.info-ի տեղեկություններով՝ Դավթյանն արդեն անցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պարտականությունների կատարմանը:
Հայաստանի պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում է նշանակվել Արտակ Զաքարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Razm.info-ի տեղեկություններով՝ Զաքարյանն արդեն անցել է նախարարի առաջին տեղակալի պարտականությունների կատարմանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում: