Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի էկոնոմիկայի փոխնախարարը` Շուշիի մզկիթի վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված աղմուկին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Ապրիլ 14,2017 21:30

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Շուշիի Գոհար Աղա (Վերին Ջումա) Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված աղմուկի վերաբերյալ արձագանքել է ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ Շահվերդյանը, մասնավորապես, ասել է, որ Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է:

«2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է:

Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերը մշակվում եւ իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից եւ մեկնաբանություններից»,- ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930