Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցերով են 2016թ-ին առավելապես դիմել Արցախի օբուդսմենին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Ապրիլ 14,2017 20:10

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Անցած տարի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55-ը գրավոր, 59-ը` բանավոր:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով, դիմումների և դիմումատուների քանակային տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ստացվել են նաև կոլեկտիվ դիմումներ:

«Ըստ վարչատարածքային միավորների առավել շատ դիմել են Մարտակերտի շրջանի բնակիչները, իսկ դիմումների թվաքանակով` Ստեփանակերտի բնակիչները»,- ասել է Մելիքյանը՝ պարզաբանելով, որ առավել հաճախ դիմել են աշխատանքային, սոցիալական ապահովության, առողջության պահպանման, բժշկական ապահովության և սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930