Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հանցագործություն է պարունակում «ՍԱՍ» գրուպի աղմկահարույց ձայնագրությունը․ փաստաբանի գնահատականը

Ապրիլ 14,2017 19:22

Երեկ համացանցում հայտնվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրություններից մեկը, որտեղ ժողովն անցկացնող անձը (ըստ որոշ տեղեկությունների, նա այս ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրն է՝ Արամ Սարգսյանը), նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, դրած «շլյապաները», սպառնալով, շշպռելով, երբեմն էլ Փարիզ ուղևորություն խոստանալով՝ հարկադրում է ձայներ բերել հօգուտ թեկնածուի։

ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել այս ձայնագրությունը։

Aravot.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց, թե հանցագործության ի՞նչ հատկանիշներ է պարունակում այս ձայնագրությունը և ՀՀ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է ենթակա գործ հարուցելու:

«Կարծում եմ՝ կատարվածն ամբողջ ծավալով քննելու ու պարզաբանելու կարիք ունի։ Առաջին հայացքից չի բացառվում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ արարքի առկայությունը։

Մասնավորապես այդ նորմը պատասխանատվություն է նախատեսում մի խումբ անձանց կողմից՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքով քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ Ձայնագրության որոշ հատվածներ պարունակում են նաև ընտրակաշառքի վերաբերյալ առաջարկներ։ Բացի այդ, ակնհայտ է նաև, որ տեղի է ունեցել նաև աշխատանքային օրենսգրքի նորմերի ու աշխատանքային իրավունքի սկզբունքների ոտնահարում», -ասաց փաստաբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930