Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ ԴԱՀԿ ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

Ապրիլ 14,2017 18:35
dataxazutyun

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Է.Կ.-ն 14.01.2016թ. որոշում է կայացրել կատարողական վարույթ հարուցելու մասին, որի շրջանակներում արգելանք է դրվել Է.Պ.-ին պատկանող բնակարանի վրա: 21.01.2016թ. Է.Կ.-ն առանց արգելադրված բնակարան այցելելու, իր աշխատասենյակում անձնական այլ դրդումներով առերևույթ կատարել է պաշտոնեական կեղծիք՝ արձանագրություն կազմելով այն մասին, որ այցելել է պարտապանի բնակարան, որտեղ բռնագրավման ենթակա գույք չի հայտնաբերվել, մինչդեռ ըստ պարտապանի հաղորդման, բնակարանում առկա է եղել 8000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության գույք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930