Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում որոշեց Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին. Հանրապետական, «Երկիր ծիրանի» կուսակցություններ, «Ելք» դաշինք, գրանցել:
Այսպիսով` նրանք կմասնակցեն մայիսի 14-ի ընտրությանը:
«Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակի 51-րդ համար Ռոբերտ Չիթչյանը չգրանցվեց՝ նրա փաստաթղթերը թերի էին եւ դրանք ամբողջացնելու համար տրված 48-ժամյա ժամկետում չէին լրացվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ