Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը վաղաժամկետ ազատ չի արձակվի

Ապրիլ 14,2017 18:06

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանի դիմումը՝ Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով:

Հիշեցնենք, որ համաներմամբ, ազատամարտիկը պետք է ազատ արձակվի եկող ամիս՝ մայիսի 25-ին:

«Զարմացած չեմ դատարանի որոշումից, որովհետեւ դատարանը եկել էր դատաքննության այն տրամադրվածությամբ, որ դրական ակնկալիք չի լինելու»,- դատական նիստից հետո նման կարծիք հայտնեց փաստաբանը:

Ըստ նրա, եթե դատարանը բավարարեր իրենց դիմումը, ապա դրական նախադեպ կլիներ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Առայժմ փաստաբանը ծանոթ չէ մերժման որոշման հիմնավորումներին, այդ պատճառով նա զերծ մնաց այլ մեկնաբանություններից: Թեեւ մոտ մեկ ամսից Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի, բայց, ըստ փաստաբանի, դա չի խանգարի՝ մերժման հիմքերն ուսումնասիրելուց հետո բողոքարկեն դատարանի այս որոշումը, ինչու, որովհետեւ, ըստ Արաքս Մելքոնյանի. «Սա իրավունքի պաշտպանության հարց է»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը խարդախության և խարդախության փորձի համար դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930