Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մատնահետքերի նույնականացում անելը մի քանի օրվա խնդիր է». ՕՐՕ-ական

Ապրիլ 14,2017 17:39

«Մասնագետներն ասում են, որ մատնահետքերի նույնականացում իրականացնելն ընդամենը մի քանի օրվա խնդիր է, սակայն ԿԸՀ-ն մերժեց մեր դիմումը` պատճառաբանելով, որ դա դժվար և ժամանակատար գործընթաց է»,-«Նոյյան տապան»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դաշինքը դիմել էր Վարչական դատարան` բողոքարկելով ԿԸՀ նշյալ որոշումը, եւ դատարանն էլ մերժեց դիմումը::

«Ընտրություններին պաշտոնապես մասնակցած քաղաքացիների թիվը կասկածելի է: 2013թ. համապետական ընտրություններում մասնակիցների պաշտոնական թիվն ավելի քիչ էր, քան այս տարի: Բացի այդ, ՀՀ բնակչության թիվը պարբերաբար նվազում է»,-նշեց Գրիգորյանը:

Թիվ 1 ընտրատարածքում «ՕՐՕ» դաշինքի տարածքային թեկնածու Թերեզա Սարգսյանն էլ նկատեց. «Գրանցված է եղել 2 մլն 564 հազար 244 քաղաքացի, բայց ՀՀ-ում այդքան ընտրող չկա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930