Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժեց ՕՐՕ-ի հայցը (Տեսանյութ)

Ապրիլ 14,2017 17:25

Ինչպես հայտնի է, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ պահանջելով համադրել մատնահետքերը:

Դատավոր Աղասի Դարբինյանը ապրիլի 14-ին հրապարակեց գործով վճիռը, որով մերժեց դաշինքի հայցը:

Դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ սա մեկ կուսակցության կամ մեկ դաշինքի խնդիր չէ, այլ հայ ժողովրդի խնդիրն է. «Այդ համեմատությունը Հայաստանին կբերի մի նոր մակարդակ, մենք երևի կունենանք մաքրության մի նոր աստիճան: Կբերի նրան, որ մենք կունենանք իրական պատկեր, թե իրականում քանի ընտրող է եղել: Եթե կա հնարավորություն, իսկ մենք ապացուցեցինք, որ կա հնարավորություն, որ մեկ մարդը տարբեր տեղերում քվեարկեր՝ նկատի ունեմ ֆիզիկական անձին, ոչ թե անձնագիրը»:

Նա նշեց, որ ԿԸՀ-ն չիրականացնելով մատնահետքերը համադրելու իր իսկ խոստումը՝ ստվեր է նետում ամբողջ ընտրական ընթացակարգի վրա. «Հարց, ո՞ւմ էին պետք այդ մատնահետքերը, այդքան ծախս: Կնոպկի տեղ էր ծառայո՞ւմ այդ մատնահետքը, 10 ցենտ կարելի էր այնտեղ կնոպկա դնել, մարդը կնոպկան սեղմեր և դուրս գար այդ կտրոնը: Եթե ոչնչի համար պետք չէր այդ մատնահետքը, ո՞ւմ աչքին ենք թոզ փչում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930