Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարի հանդիպումը պրակտիկանտների հետ

Ապրիլ 14,2017 17:15

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան անցկացրած ուսանողների հետ:

Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»:

Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», – հավելեց նախարարը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» թերթի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», – նշեց նա:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Արամ Ալեքսանյանը հավելեց. «Նախարարությունում արհեստավարժ կադրեր են աշխատում, և ես հնարավորություն ունեցա ամբողջական պատկերացում կազմել Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների վերաբերյալ: Շատ կարևոր է իմանալ, թե օտար ափերում ապրող մեր հայրենակիցները ինչպես են կազմակերպում իրենց համայնքային առօրյան, հայապահպանությանն ուղղված ինչ միջոցառումներ են այնտեղ իրականացնում»:

Բոլոր պրակտիկանտներն ընդգծեցին, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, ինչի արդյունքում իրենք արագ ինտեգրվել են աշխատակազմին և յուրացրել անհրաժեշտ գիտելիքները: ԵՊՀ ուսանող Վարդան Պողոսյանը նշեց. «Ես շատ սիրեցի հատկապես «Արի տուն» ծրագիրը և սիրով կհյուրընկալեմ ծրագրի մասնակիցներից մեկին»:

ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Գրիգոր Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տարիներ շարունակ իրենց բուհի ուսանողների պրակտիկան նախարարությունում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ասաց. «Մենք միայն ափսոսում ենք, թե ինչու է պրակտիկայի անցկացման ժամկետն ընդամենը 4 շաբաթ: Մեր ուսանողները սիրով կընդգրկվեն և կաջակցեն հատկապես «Արի տուն», ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման գործին»:

Բարձր գնահատելով ուսանողադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը՝ նախարարության ծրագրերում ընդգրկվելու և հնարավոր աջակցություն ցույց տալու հարցում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը համարեք ձերը: Եկեք և մասնակցեք մեր միջոցառումներին: Մենք սիրով կընդառաջենք բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր կգան և կցանկանան մասնակցել մեր ամառային ծրագրերին»:

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին և ստացան սպառիչ պատասխաններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930