Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու. «Բարև Երևան»

Ապրիլ 14,2017 17:10

Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:

Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների, որոնց հուսին եք մնացել այսօր՝ ձեր կորցրած արժանապատվությունը հանձնելով նրանց ճարպկությանն ու հնարամտությանը:

<Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի բացահայտումն իրականում մի պարզ ճշմարտություն էր, որից տեղյակ էին բոլորը, բայց չգիտեին անուն առ անուն: Ու ի՞նչ են ակնկալում այդ անունները իշխանահաճո դատարաններից: «Արդարության» վերականգնո՞ւմ: Ենթադրենք՝ «վերականգնվեց»: Ի՞նչն է փոխվելու: Միևնույնն է, այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու:

<Բարև Երևանը> դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը <Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, և հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան:

 

Գագիկ Բաղդասարյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930