Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Սթինգը ասել է, թե իրեն դուր է գալիս ՄՅՈՒ-ի՝ Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգը եւ ինքը դեմ չէ, որ իր «Englishman in New York» մեղեդին է ընտրվել: «Ես շատ ուրախ եմ դրա համար: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը փոփոխում են տարբեր նպատակներով: Դա հիանալի է: Որպես երգի հեղինակ, ես հիացմունքով եմ հետեւում, թե ինչպես է մեղեդին մեծ արագությամբ տարածվում մարդկանց լայն շրջաններում, իսկ հետո նրանք սկսում են միասին երգել», – ասել է աշխարհահռչակ երգիչը BBC-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd.com-ի