Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկ նշանակում է անջատվել, զատվել մեղքերից. «Տեր Պետրոս ավագ քահանա»

Ապրիլ 14,2017 15:56

Ապրիլի 14-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը Սուրբ Զատիկը կնշի նույն օրը՝ թեև այդպես հազվադեպ է լինում:

Վաղը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի պատարագ, որից հետո՝ժամը 20.00-ին կկատարվի կանթեղներով երթ՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Հանրապետության հրապարակ», -նշեց տեր Պետրոս ավագ քահանան:

«Զատիկը ոչ միայն տոն է, որին պետք է պատրաստվել ուտեստներ պատրաստելով, այլ՝ փոխվելով, ինքնամաքրվելով և ի վերջո՝ ժպտալ սովորելով: Ինչ վերաբերում է զատկական ուտեստներին, ապա դրանք շատ բազմազան են: Աշխարհում միայն հայերն են, որ ունեն կերակուր ժողովրդի խաղաղության համար և դա ղափաման է», -ասաց Սեդրակ Մամուլյանը:

«Զատկի ավանդական կերակուրներն են չամիչով փլավը, ձուկը, կանաչին, ցորենի ածիկից պատրաստված շիլան,- ասաց Սեդրակ Մամուլյանը: Զատիկը պետք է ոչ միայն տոն լինի տան համար, այլ այն պետք է դուրս հանել, տարածել, ցնծալ դրանով»,-հավելեց տեր Պետրոս ավագ քահանան:

Իսկ կոպեկով գաթա պատրաստելը՝ ըստ քահանայի, ոչ միայն գուշակություն չէ, այլ նաև հավատն ամրապնդող սովորույթ է:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930