Ձեզ ենք դիմում «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի ողջ անձնակազմի և մի խումբ ծնողների անունից: Անարդար ենք համարում լողավազանի դիմաց գտնվող ծառերի հատման կապակցությամբ՝ տնօրեն Ալեքսան Սամսոնյանի ձերբակալման փաստը:
Լողավազանի գործունեության տասը տարիների ընթացքում պրն Սամսոնյանի կողմից կատարվել են և շարունակում են կատարվել բազմաթիվ մարդասիրական գործեր: Լողավազանում գործում է.զեղչային ճկուն համակարգ ազատամարտիկների և նրանց երեխաների համար: Անվճար սկզբունքով լողավազան են հաճախում աուտիզմով տառապող և հաշմանդամության տարբեր կարգեր ունեցող բազմաթիվ երեխաներ: Իսկ այդ ամենի մասին, ցավոք սրտի, ոչ մի տեղ չի նշվել:
Լողավազանի հարակից տարածքի մաքրման, ծառաէտման աշխատանքները միշտ կատարվել են մեր տնօրենի նախաձեռնությամբ և միջոցներով: Լինելով օրինապաշտ անձնավորություն,նա չէր կարող իրեն թույլ տալ նման դիտավորություն: