Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանդակագործը` քաղաքապետի երեւանցի չլինելու մասին. «Ոնց որ քաղաքացին գնա գյուղ, նստի տանձի ծառի տակ, չիմանա` ինչ է»

Ապրիլ 14,2017 15:47

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորում է Երեւանի քաղաքապետի` երեւանցի լինելու պարագան: «Եթե մարդը երեւանցի չլինի, քաղաքն ի ՞նչ կիմանա: Քաղաքը ավանդույթներ ունի, երեւանցին է դա իմանում: Իսկ ամենակարեւորն այն է, որ քաղաքը շատ բարդ մեխանիզմ է, քաղաքը որքան գետնի վրա է, այդքան էլ գետնի տակ է, գիտակ մարդիկ պետք է քաղաքապետ մարդիկ լինեն, թե չէ պատահական մարդիկ նստում են, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,- ասում է արվեստագետը:

Մեր հարցին` ձեր ասածից ստացվում է, որ ով երեւանցի չէ, չի՞ կարող հավակնել Երեւանի քաղաքապետ լինելուն, Ֆերդինանտ Առաքելյանը պատասխանում է. «Կարող է հավակնել, բայց ամեն դեպքում, լավ կլինի, որ երեւանցի լինի: Դա նույնն է, որ քաղաքի մարդը գնա գյուղ ու ղեկավարի, երբ գյուղից տեղյակ չի: Այդպես ոնց կլինի՞…Գնա տանձի ծառի տակ նստի, չիմանա ինչ ծառ է: Քաղաքը քաղաքաշինության նախագիծ պետք է ունենա, աշխարհագրական-տնտեսական աճ, բնապահպանական խնդիրներ կան, քամիները որտեղից են գալիս, ուր են գնում, էդ բոլորից անտեղյակ մարդը չի կարող քաղաքի հարցերը լուծել, տարիներ շարունակ այդպես է եղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930