Լրահոս
Օրվա լրահոսը

Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի

Ապրիլ 14,2017 15:11

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ politik.am լրատվական կայքը հրապարակել էր «Ծանր հանցագործություն. վարչապետը մեղադրում է Բարսեղ Բեգլարյանի՞ն» վերնագրով նյութ, որում մեջբերելով Կ. Կարապետյանի խոսքը՝ կայքն այն որակում է որպես հանցագործության մասին հաղորդում:

Իսկ 1in.am լրատվական կայքն էլ անդրադարձել էր վերոնշյալի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որում վերջինս սպառնացել էր նշել մեղավորների անունները:

Դատախազությունը դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել, միաժամանակ պատճառաբանել, թե «քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել:

Սրան ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել էր նաև «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» անցած տարվա նոյեմբերին հրապարակված զեկույցում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930