Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է». Աշոտ Մելիքյանը՝ լրագրողների մասնագիտական գործունեության ապահովման մասին

Ապրիլ 14,2017 14:43

Երևանի մամուլի ակումբը կոնֆերանս էր կազմակերպել «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով: Միջոցառման ընթացքում, անդրադառնալով ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության ապահովմանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ որևէ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է»:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ֆիզիկական բռնության երկու դեպք և 8 տարատեսակ ճնշումների. «Այս անգամ 1 տարբերություն կար. ընտրությունների օրը, փաստորեն, հիմնականում այդ իրավախախտումները իրագործում էին քաղաքացիները: Շատ դժվար է այդ անձանց քաղաքացի ասել, երևի՝ ընտրազանգվածի մի մասը»:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ իրավապահ մարմինները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում, երբ լրագրողների իրավունքները խախտում են քաղաքացիական անձինք և երբ խախտում են իրավապահները. «Այն անձինք, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, այդ գործերը արագ հասան իրենց տրամաբանական ավարտին, և դատարանը վճիռ կայացրեց: Բայց այդ նույնը մենք չենք տեսնում այն պարագայում, երբ խոչընդոտողները և ճնշում իրագործողները իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930