2017թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի Յուրի Խաչատուրովը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկման ժամանակ միաձայն որոշում է կայացվել, որ մայիսի 2-ից այդ պաշտոնը կստանձնի Յուրի Գրիգորի Խաչատուրովը»,-հայտնել է նա լրագրողներին ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո: