Լրահոս
Օրվա լրահոսը

Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին. Ermenihaber.am

Ապրիլ 14,2017 14:29

Ermenihaber.am. Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և այժմ թուրքական «Karar» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա այդ մասին նշել է իր «Ինչո՞ւ է մի ԱԶԿ-ական «ոչ» ասելու» հոդվածում: Մահչուփյանը թվարկել է, թե որն է իր այդ որոշման պատճառները.

«Հանրաքվեում իմ ձայնը ոչ է լինելու, քանի որ

1. ներկայացվող նախագիծը լիովին հակասում է նախագահական համակարգի էությանը,
2. նախագիծն ուղղված է լիազորությունների չարաշահմանը, ինչպես նաև նպաստում է մեկ մարդու իշխանությանը,
3. Նույնիսկ, եթե հին համակարգը վատն է, անընդունելի է մի նոր, ավելի վատ համակարգի ներմուծումը,
4. Բացահայտ սխալը իբրև թե ճշմարտություն ներկայացնելը բարոյական չէ,
5. Այս ղեկավարման համակարգը մեծ վնաս է հասցնելու իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, պահպանողականներին և հենց Թուրքիային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930