Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղի կլուբի մակարդակի խրախուսանքներ». «Ելք» դաշինքի ներկայացուցիչը՝ «ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի մասին

Ապրիլ 14,2017 13:58

«Հյուսիսային Կորեայի լավագույն ավանդույթներով ճնշումներ էին գործադրվում աշխատողների նկատմամբ՝ կշտամբանք, ամոթանք, գեղի կլուբի մակարդակի խրախուսանքներ»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում նման կարծիք հայտնեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությանը: Հիշեցնենք, որ ըստ ձայնագրության, աշխատակիցներին ամոթանք են տալիս ՀՀԿ-ի, Արտակ Սարգսյանի օգտին ձայներ չբերելու համար, պարտադրում ձայներ բերել, ինչպես նաեւ շատ ձայներ բերողին խոստանում ուղեւորություն դեպի Փարիզ:

«Սա պետք է վերացվի, այս ընտրությունները մեզ համար առիթ են իրական այլընտրանք ցույց տալ ՀՀԿ-ին, որ մարդիկ ստիպված չլինեն լսել ՍԱՍ-ի Արտակների ու այլ տնօրենների կշտամբանքներն ու ամոթանքները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ընտրություններին բաժանվող ընտրակաշառքին՝ նա կարծիք հայտնեց, որ ընտրակաշառքը քաղաքական իրական ասելիքի բացակայության հետեւանք է կամ այդ ասելիքը քաղաքացուն հասցնելու անհնարինության հետեւանք. «Եթե քաղաքացին հստակ այլընտրանք է տեսնում, քվեարկում է, ինչպես խորհրդարանական ընտրություններին, պետք փորձենք մեր ներուժով հասնել մյուս ընտրողներին, ինչը բավականին ռեսուրսներ է պահանջում, բայց փորձելու ենք հասնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930