Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում քննարկվող թեմաներից մեկն էլ վիզայի ռեժիմի ազատականացումն է ադրբեջանցիների համար: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիության և Ադրբեջանի միջև գործում է վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Հաջիևի կարծիքով՝ այդ համաձայնագրի շրջանակներում հաջող համագործակցությունը լավ հիմք է ստեղծել քննարկումների նոր փուլ անցնելու համար:
«Բացառված չէ, որ առանց վիզայի ռեժիմի հարցը կքննարկվի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության մասին նոր համաձայնագրի քննարկման շրջանակում»,-հավելել է նա: