ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանը «Ты супер!» նախագծի հայ մասնակից Անգելինա Պապիկյանին սիրելի երգչուհու` Աննա Խաչատրյանի հետ հանդիպելու հնարավորություն ընձեռեց։ Սկսնակ երգչուհին ու փոփ աստղը երգեցին Խաչատուր Ավետիսյանի «Սիրուս կսպասեմ» ստեղծագործությունը։
Աննա Խաչատրյանը, որն Անգելինային ջերմորեն աջակցում էր Մոսկվայում անցկացվող մրցույթի ընթացքում, նշեց. «Պատրաստ եմ հետագայում ևս օգնել Անգելինային։ Գուցե մի օր մենք իրար հետ ինչ-որ խենթություն անենք»։
«Անչափ ուրախ եմ Աննա Խաչատրյանի հետ հանդիպելու համար, նա իմ սիրելի երգչուհիներից մեկն է։ Նրա երգեցողությունը մշտապես ոգեշնչում է ինձ»,- երգչուհու հետ հանդիպումից հետո իր տպավորությունների մասին խոսեց Անգելինա Պապիկյանը։ Sputnik-ի ռեսուրսներում շարունակվում է «Ты супер!»-ի մասնակիցներին սատարելու առցանց քվեարկությունը, որի արդյունքում առավելագույն ձայներ ստացած մասնակիցներից 3-ը Sputnik ռադիոյի եթերում ելույթ ունենալու և մրցույթի մասնակցության մասին պատմելու հնարավորություն կստանան։ ՆՏՎ-ի «Ты супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին։ Նախագծին մասնակցում են Ռուսաստանի և հետխորհրդային երկրների երեխաները։ Sputnik-ը պատանի տաղանդներ է գտել Աբխազիայում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։
Կարդացեք նաև
Sputnik Արմենիան Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: