Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը մտադիր է ստեղծել նոր Թուրքիա (Տեսանյութ)

Ապրիլ 14,2017 12:37

«Էրդողանն, ըստ էության, սանձել է Թուրքիան: Անգամ բանակն է դադարել լինել ուժային կարեւոր կենտրոն: Էրդողանի տրամաչափին համապատասխանող քաղաքական գործիչ Թուրքիայում չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում սպասվելիք հանրաքվեին, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ այս կիրակի՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Թուրքագետի բնորոշմամբ՝ այդ քայլով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեւականորեն կստանա ավելի մեծ իշխանություն, քանի որ իրական իշխանություն արդեն իսկ ունի:

«Դա կարեւոր է նրա համար: Նա իրեն ընկալում է որպես Թուրքիայի երկրորդ հայր եւ մտադիր է ստեղծել նոր Թուրքիա»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա չի կարծում, որ հանրաքվեի արդյունքում Թուրքիան կփոխի ՀՀ-ի հանդեպ քաղաքականությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930