Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակի հարցը հնարավոր է քննարկեն ՀՀԿ ԳՄ-ում. Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ ԶԼՄ-ների հնարքն է

Ապրիլ 14,2017 12:23

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի հայտնի ձայնագրության վերաբերյալ ասաց, որ այդ նյութերը չի ուզում մեկնաբանել, քանի որ չի ուսումնասիրել դրանք:

Նա ասաց, որ բավականին երկար է ձայնագրությունը, չի լսել: Որքան էլ լրագրողները պնդեցին գնահատական տալ, քանի որ սպառնալիքների միջոցով իրենց տարածքային թեկնածուն ձայներ է հավաքում՝ Վահրամ Բաղդասարյանը որեւէ գնահատական չտվեց: Նրա խոսքերով՝ այդ նյութերը հաստատված չեն. «Ինձ տեղեկացրել են, էդքան մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բայց, ինձ թվում է կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյա՞կ է եղել այդ հավաքից, թե՞ ոչ: Ես նույնպես մանրամասն կուսումնասիրեմ եւ դրան հետագայում կանդրադառնամ»:

Հարցին՝ եթե պարզվի, որ նա տեղյակ է եղել եւ այդպես ձայներ է հավաքել, մանդատը չպե՞տք է վայր դնի՝ նա պատասխանեց. «Եթե-ներով չենք շարժվում, առանց ուսումնասիրման չեմ կարող գնահատական տալ»:

Լրագրողների ճշտեցին՝ այսինքն, չե՞ք բացառում, որ դա կարող է լինել առանց Արտակ Սարգսյանի իմացության՝ նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում: Հիմա բավականին հնարամիտ են մեր լրատվամիջոցները, կարող է եւ հնարքի դիմած լինեն»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք ԳՄ նիստ կունենան եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ Արտակ Սարգսյանի հարցը կքննարկեն:

Լրագրողների դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այս ձայնագրությունը միտումնավոր է հայտնվել համացանցում, որովհետեւ Արտակ Սարգսյանը կուսակցությանն արդեն պետք չէ, ձայները բերել է եւ դրա համար միայն հիմա է հրապարակվում ձայնագրությունը, դա թիմային ներքին գզվռտոցի արդյունք է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ում գզվռտոց չկա: Կարող է միտումնավոր է այլ ուժերի կողմից, բայց ենթադրություններով չենք շարժվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930